Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից:
2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,868.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15.1%-ով կամ 244.5 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,929.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.9%-ով կամ 220.6 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 60.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84.6 մլն դրամի դիմաց:

























































































