Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արվեստանոցը կդառնա՞ բնակելի շենք․ ի՞նչ վարկածներ են շրջանառվում Պուշկինի փողոցի հրդեհի մասով  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհից հետո համացանցը պայթեցնում են այն վարկածները, թե հրդեհը սարքված էր։ Մեղադրանքների հասցեատերը կարելի է ենթադրել, որ քաղաքային իշխանություններն են։

«Պուշկինի 4» հասցեում գտնվում է «ArtKvartal» ժամանակակից արվեստի պատկերասրահը, որը հիմնադրել են արվեստագետներ Հարություն Հովսեփյանը ու Սերո Սողոմոնյանը։

Արվեստագետներին տարածքը տվել է սեփականատերը, իսկ համացանցում ակտիվ քննարկվում է, որ այս տեղը ուզում էին քանդել և նորակառույց շենք սարքել, սակայն սեփականատերը չի վաճառել, դիտմամբ հրդեհել են։

Արվեստագետ Հարություն Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց, որ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, և եթե վաճառելու միտում լիներ, դժվար թե վերականգնվեր։

Համաձայն ՆԳՆ պաշտոնական հայտարարության՝ այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։

Արվեստագետի փաստմամբ՝ ներսում եղել են նկարներ, որոնք հասցրել են դուրս բերել։

Հարկ է նշել, որ շենքը 2021 թվականին հանվել են կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման հաստատված ցանկից։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այդ ժամանակ դեռ ասել որ, որ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 2013թ. որոշումից: Առաջարկվել է քաղաքապետարանին քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում:

«Ես ուզում եմ ուղղակի հատուկ շեշտել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող նման շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը, ընդհանուր առմամբ, ընդունելի չէ կառավարության համար»,- նշել է նա։

Կառավարության համար կարևոր պատմամշակութային արժեք ունեցող շենքի պատշաճ պահպանման համար քաղաքային իշխանությունները ոչինչ չեն արել, իսկ այսօր շենքում փլուզման վտանգ կա»։

 Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս