Armenian text to speach

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։




Լրահոս