Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կոմիտե է հրավիրել եւ հարցաքննել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանին, Մհեր Պետրոսյանին և Լուսինե Բոյաջյանին:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։
Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Եվ ահա նախաքննական մարմինը ԲԴԽ-ին զգուշացրել եւ հարցաքննության է հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե 3 դատավորների վկայի կարգավիճակով։
Թե ինչ կփոխվի առաջիկայում, կհետեւնք քննության ընթացքին։
ArmLur.am-ը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հրաժարվեցին մեկնաբանել, իսկ ԲԴԽ լրատվության ծառայությունից հերքեցին՝ նշելով, որ նախաքննական մարմինը չի դիմել ԲԴԽ, և ավելին դատավորները չեն հարցաքննվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























