Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրություններն ինչպես ակնկալվում էր անցան շատ թեժ, անակնկալներ կային և առաջադրվածների շարքում և արդեն իսկ ընտրված անդամների շարքում։
Բանն այն է, որ ՔՊ վարչությունում, բոլորն ապշած են, թե ինչպես է ստացվել, որ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը ընդգրկվել է Վարչության կազմում ու հավաքել նախանձելի քանակի ձայներ։ Արդյունքում ՔՊ վարչությունում Արմեն Խաչատրյանը դարձավ մամուլում հայտնի «Կինդեր սյուրպրիզը»:
Ուսումնասիրենք՝ ինչ ունեցվածքով ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը դարձավ ՔՊ վարչության անդամ․
Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում՝ որպես տեսուչ: 2013-2018 թվականներից եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ապա՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
Խաչատրյանը նաև, ինչպես նախկինների օրոք, հասցրել է որդուն պետական օղակում աշխատանքի տեղավորել․ որդին աշխատում է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում որպես փորձագետ։
ArmLur.am-ը պաշտոնատար անձի տարեկան հայտարարգրից տեղեկացավ, որ պատգամավոր Խաչատրյանի ոչ մի անշարժ գույք չունի, սակայն ունի 2007 թվականին ձեռք բերված VAZ մակնիշի 1986 թվականի արտադրության մեքենա։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 43 դոլար և գրեթե 180 հազար դրամ։ Արմեն Խաչատրյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 599 հազար դրամ, որից 11 մլն 482 հազար դրամն աշխատանքի վարձոտրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 3 մլն 149 հազար դրամը այլ եկամուտներ է ՀՀ ֆինանսների նախարարությունից, իսկ 1 մլն 968 հազար դրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված կենսաթոշակն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն 789 հազար դրամ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































