Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու հյուրընկալ հարկի ներքո, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կամեցողությամբ և օրհնությամբ, կազմակերպվել էր միջոցառումը, որի ընթացքում նշվեց «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի ստեղծման 35 և Գերմանիայի քաղաքացի Ռայներ Քրիստիան Քոզելի 77-ամյակը։
Ի՞նչ կապ կա հայկական բարեգործական համբավավոր կազմակերպության և Գերմանիայի քաղաքացու միջև․
Բանն այն է, որ Ռայներ Քոզելը կրում է Վանաձորի Պատվավոր Քաղաքացու, Լոռվա Ասպետի տիտղոսները, նա հանդիսանում է Բարեգործական ՀԿ-ի կնքահայրը:
Մեկն այսօր ապրում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, մյուսը՝ Լոռու մայրաքաղաք Վանաձորում: Տարիները ապացուցել են, որ հեռավորությունը ամրապնդել է նրանց ընկերությունը:
1988 թ.-ի Սպիտակյան ահեղ երկրաշարժից հետո Ռ.Ք.Քոզելը Գերմանիա հրավիրեց «ԼՈՌԻ», ապա ,,ՍՊԻՏԱԿ,, Ֆուտբոլային ակումբներին՝ ուսումնամարզական հավաքի և ընկերական խաղեր անցկացնելու նպատակով, հոգալով նրանց կացության բոլոր ծախսերը: Քանի որ հիշյալ ակումբների նախագահն իր ընկերն էր՝ Նորայր Զուլոյանը:
Դրան հետևեց նրա առաջին այցը Հայաստան, որը եղավ բարեգործական բազում ծրագրերի առաջին հայտը: Գերմանացի 21 համախոհ ընկերների հետ նա շրջեց աղետի գոտում, ֆինանսական օգնություններ հատկացրեց երկրաշարժից տուժված ու տնակներում ապաստանած տասնյակ ընտանիքների, մարզագույքով ապահովեց «ԼՈՌԻ» Ֆուտբոլային ակումբին, խոշոր գումար նվիրեց Գեղագիտական ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղին:
Միջոցառման ընթացքում հիշվեց բոլոր այն բարեգործական ծրագրերն ու այցերը, որը կատարել է գերմանացի Քոզելը։
Միջոցառումն ավարտվեց շնորհակալական խոսքերով․
Իր շնորհավորանքն ու շնորհակալությունը Ռայներ Քոզելին հայտնեց նաև Նորայր Զուլոյանը:
Ելույթների շարքը շնորհակալությամբ, ինտերկապցիների, իր հավատարիմ ու նվիրված ընկերոջ մասին ջերմ ու սրտառուչ խոսքով եզրափակեց Ռայներ Քոզելը:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․



















































































