Armenian text to speach

Վտանգավոր իրավիճակ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ խոշոր հրդեհ է․ ArmLur.am-ը դեպքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 30-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ը հայտնում է, որ կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։

Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ, և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող տարածքի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս