Armenian text to speach

Ազգային ժողովը արտահերթ նիստ կանի. ՔՊ-ն քիչ առաջ նոր որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրելու՝ ընդունելու ՔՊ խմբակցության կողմից հոկտեմբերի 1-ի որոշմամբ շրջանառության մեջ դրված ԱԺ հայտարարության նախագիծը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովը նախատեսում է արտահերթ նիստ անել՝ քննարկելու և ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբեյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայտարարության հեղինակը Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է, որը մոտ 3 էջանոց հայտարարություն է պատրաստել: Այդ փաստաթղթով ԱԺ-ն իր աջակցությունն է հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրին: ԱԺ-ն ողջունում է ստորագրմանն ուղղված ջանքերը, կարևորում է ձեռք բերված պայմանավորվածությունը անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ, երախտագիտություն է հայտնում Թրամփին անուրանալի ջանքերի համար: Վերջում ԱԺ-ն 9-րդ կետով կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի հանրային քաղաքական, փորձագիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային կովկասի բարգավաճման երաշխավորման:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հնարավոր է վաղը ԱԺ նստաշրջանի ավարտից հետո գումարվի արտահերթ նիստ՝ այս հայտարարության ընդուման համար, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից գովերգեն Նիկոլ Փաշինյանին, որը խաղաղություն է բերել արդեն մեկ ամսից ավել:




Լրահոս