Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է փոխանցել Գազայի հատվածի վերաբերյալ իր առաջարկները և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունները։
Առաջնորդների բանակցությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Գազայում արյունահեղության դադարեցման հարցը օրակարգի գլխավոր թեման էր։ Մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել այս հարցի վերաբերյալ և ուրվագծել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները», – ասել է Թուրքիայի առաջնորդը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։






























