Armenian text to speach

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը։

Ի պատասխան հնչած հարցերի` նախարարը նկատել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը համարում է ռազմավարական նշանակության, իսկ ճանապարհային ցանցի արդիականացումը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից։

Նա Ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել հարցերի։




Լրահոս