Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ Մալուկու շրջանում 163 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարավարևմտյան Մալուկու կղզուց 88 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի խորությունը կազմել է 163 կիլոմետր», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների կարծիքով, երկրաշարժից հետո կա հետցնցումների վտանգ։ Ցունամիի վտանգ չկա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:




























