Armenian text to speach

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է էլեկտրոնային գնումների կատարման կարգում փոփոխությունների գործընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների շրջանակի ընդլայնման նպատակով նախաձեռնել է էլեկտրոնային գնումների կատարման կարգում փոփոխությունների գործընթաց: Այս գործընթացով նախատեսվում է համակարգում ներառել ներկա պահին թղթային եղանակով գնումներ կատարող թվով 26 համայնքներին և Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակին:

ՀՀ ֆինանսների նախարարությունը նշված պատվիրատուների կողմից էլեկտրոնային գնումների համակարգի շահագործումը սկսելու նպատակով վերջիններիս գնումների պատասխանատուների համար կազմակերպել է եռօրյա դասընթաց: Դասընթացի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները մասնակիցներին ներկայացրել են համակարգի օգտագործման պայմանները, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:




Լրահոս