ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2010 եւ արդեն 2011 թվականների ապօրինի անտառահատման քանի՞ դեպք է բացահայտել բնապահպանության նախարարությունը եւ ի՞նչ տուգանքների է ենթարկել անտառահատներին (խնդրում եմ ներկայացնել երկու տարիների համեմատական թվեր):

Արմինե Բաբայան, 28 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. 2010 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 18 մասնաճյուղ անտառտնտեսություններում տեսչական ստուգումների, իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված նյութերի, ինչպես նաեւ անտառտնտեսություններից եւ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից ստացված անտառխախտման արձանագրությունների վարույթի արդյունքում ապօրինի հատված 3001 ծառի վերաբերյալ կազմվել է 205 ակտ: Կատարված ապօրինի ծառահատումների հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 130,6 միլիոն դրամ, դատաքննչական մարմիններին է հանձնվել 108 գործ` շրջակա միջավայրին պատճառված 93.1 միլիոն դրամ գումարի վերականգնման պահանջով:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ղեկավար Էդգար Փիրումյան

(շարունակությունը հաջորդ համարում)

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր ինքնախոստովանական ցուցմունք է տվել ՀՀ բնապահպանության նախարարությունը: Փաստորեն, 2010-ին 3001 ծառի վերաբերյալ կազմել է 205 արձանագրություն, որի արդյունքում ընդամենը 93,1 մլն գումար է պահանջում վերականգնել: Փայլուն է աշխատում Բուլկի Արամը: Այսպես որ շարունակվի, հարկային տեսչությունը պետք է փակել, Արամ Հարությունյանի դրամական պահանջներով երկիրը «կծաղկի»:




Լրահոս