Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճիշտ են արել՝ քանդել են, մայթ չկար, մայրը կալյասկայով շոշով էր անցնում. իրավիճակը՝ Գնունի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տարիների պատմություն ունեցող Գնունու շուկայի տաղավարների ու կրպակների փոխարեն նույն տեղում հիմա մի մեծ հողաշերտ է, պոկված լարեր և ավտոկայանատեղի։
Երեկ առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժեցին Գնունու շինանյութի շուկայի տաղավարները, որոնք, ըստ Google-ի քարտեզի, 2000-ականներից այստեղ էին։

ArmLur.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասել են, թե կրպակները, որոնցում իրենց գործունեություն են իրականացրել, տարիներ շարունակ տրված են եղել վարձակալությամբ։

Նրանք նաև նշել են, թե իրենց կարճ ժամանակ է տրվել կրպակներում եղած ապրանքները տեղափոխելու համար։ Շատերը տեղավորվել են շուկայի ներսում, մյուսները վաճառվող ապրանքները տուն են տարել, սպասում են, տեսնեն, թե ինչ կկարողանան անել։
Շուկայի ներսի աշխատակիցները հարցին, թե ճիշտ է արել Երևանի քաղաքապետարանը, որ քանդել է կրպակները, միաձայն պատասխաններ հնչեցին՝ «ճիշտ են արել»։

ArmLur.am-ի հետ զրույցում կրպակի սեփականատերերից մեկն էլ պատմում էր, թե ինչ իրավիճակում է հայտնվել։

Հարկ է նշել, որ կրպակներից մի քանիսը դեռ չեն քանդվել, նշում են, որ փաստաթուղթ ունեն, սակայն նրանց մեկ ամիս ժամանակ են տվել, հետո դրանք էլ են քանդելու։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս