Armenian text to speach

Սոֆի Դեւոյան կրտսերի ամուսինը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ Սոֆի Դեւոյան կրտսերի ամուսին Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։

«Տեղեկացնում ենք, որ Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Առաքելյանին՝ կատարած մեծ աշխատանքի եւ մեր ակումբում անցկացրած տարիների համար»- ասվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հավելենք, որ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Սուրեն Բաղդասարյանը։Նա այս տարվա հունվարից զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Հիշեցնեք, որ օգոստոսի 10-ին, տեղի էր ունեցել պարուհի Սոֆի Դեւոյան կրտսերի եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին տնօրեն Կիմ Առաքելյանի պսակադրությունը:

Սոֆին եւ Կիմը տոնական օրն իրենց շուրջն էին համախմբել հարազատներին, ֆուտբոլային աշխարհի եւ շոուբիզնեսի ընկերներին ու գործընկերներին:

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս