Armenian text to speach

Ալբանիայի վարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում առաջընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը հնարավոր է դարձել երկու երկրների առաջնորդների ուժեղ ղեկավարության շնորհիվ։ Այս մասին Կոպենհագենում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամանը։

«Մենք այս առաջընթացին երկար ժամանակ էինք սպասում։ Այն հնարավոր դարձավ երկու ղեկավարների ուժեղ առաջնորդության, ինչպես նաև ԱՄՆ նախագահի վերջին ճնշման շնորհիվ։ Պետք է գնահատել դա՝ սա մեծ ձեռքբերում է», – ընդգծել է Ռամանը։

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Նա այնտեղ հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Անի Վարդանյան




Լրահոս