Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոգեբուժարաններից հարկադիր բուժվողները փախչում են, Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում. Հարց` Ավանեսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր մեղքի բաժինը չի տեսնում, որ հոգեբուժարաններից հարկադիր բուժվողներ են փախչում։

«Հուլիսի 21-ին՝ ժամը 01․20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։ Նույն օրը՝ ժամը 02․41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Ավելի ուշ հայտնաբերվեց 2-րդ անձը»,- այս մասին հայտնել էր ՆԳՆ-ն։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս