Armenian text to speach

Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահարի մենահամերգը Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 1-ին առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես է եկել Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։

Վենսան Դյուբուան միջազգային ասպարեզում համարվում է ամենահանրաճանաչ երգեհոնահարներից նա ունի ակտիվ համերգային գործունեություն, արժանացել է հեղինակավոր մրցանակների և հանդես է եկել աշխարհի առաջատար փառատոններում։

Երևանյան մենահամերգի ծրագիրը նվիրված էր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններին հնչել են Բախի, Ֆերենց Լիստի գործերը, ինչպես նաև Վենսան Դյուբուայի իմպրովիզացիան B.A.C.H թեմայով։ Համերգի ավարտին երաժիշտն անակնկալ է մատուցել հանդիսատեսին՝ կատարելով հատված Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» բալետից։ 

Համերգը կայացել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։




Լրահոս