ՀԱՐՑ. Գիտեմ, որ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը զբաղվում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ: Հետաքրքիր է իմանալ, թե «Աքիլլես»-ին հատկապես ինչ վարորդներ են դիմում: Ասում են` ամենակարգազանց վարորդները տաքսու վարորդներն են, հաճա՞խ են նրանք բողոքում, եւ դրանք ի՞նչ բնույթի են:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, տաքսի ծառայությունների վարորդների մեծամասնությունը կարգազանց վարորդներ են, դա պարզ երեւում է: Տաքսու վարորդներն էլ են մեզ զանգահարում, բայց այդքան էլ մեծ քանակությամբ չեն դիմում, երեւի ընդհանուր դիմողների միայն տասը տոկոսն են կազմում: Մենք տարբերություն չենք դնում` դիմողը տաքսու վարորդ է, թե սովորական վարորդ, դիմում են, մենք էլ օգնում ենք: Մեզ դիմում են հիմնականում դեպքի վայրից վթարների կամ այլ ծագած հարցերի ժամանակ, նաեւ սպառիչ պատասխաններ ենք տալիս վարորդին, երբ նա շփվում է ճանապարհային ոստիկանության տեսուչի հետ կամ էլ հաշվառման քննական բաժանմունքում է գտնվում եւ տեղում անհասկանալի հարցեր են առաջանում: Ընդհանրապես, մենք զբաղվում ենք եւ փորձում ենք լուծումներ տալ վարորդի եւ ճանապարհային ոստիկանության միջեւ ծագած հարցերին: Այս պահին հիմնականում զանգեր ու հարցեր ստանում ենք տեխզննման, ԱՊՊԱ-ի վերաբերյալ:
պաշտպանության կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ «Աքիլլես»-ը տարբերություն չի դնում, բայց տաքսու վարորդները կտրուկ տարբերվում են բոլոր մյուս վարորդներից: Տարբերությունն այն է, որ նրանք երթեւեկության կանոնները գրեթե չեն պահպանում, եւ մայրաքաղաքում ամենաշատը հենց նման տարբերանշանով մեքենաներն են հայտնվում վթարային իրավիճակներում: