
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի մոտակայքում
Կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիայի մասնակիցներն են հավաքված, եւ կրկին ոստիկանությունը խոչընդոտում է քաղաքացիներին` մոտենալու շենքին: Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկն ինչ-որ գլխարկ է կրում, որը հայկական «մոտիվներ» չունի: Երեւի ոստիկանությունում դեռեւս համազգեստի խնդիր կա, եւ կոմունիստական ժառանգությունից դժվար է ազատվել: