Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Coffee House-ի 450 մլն ՀՀ դրամ հարկեր թաքցրած տերերը նոր նախագիծ են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2015 թվականից հիմնադրված «Coffee House» ընկերությունը գարնանը հայտնվեց Քննչական կոմիտեի թիրախում։
«Coffee House»-ի սեփականատերեր Հարություն Մկրտչյանի և Նարեկ Քեյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը:

Այս ամենից հետո, երբ Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը, որը մասնաճյուղեր ունի Երևանում և մարզերի տարբեր քաղաքներում, սկսել է նոր նախագիծ։
«Coffee House»-ի 450 մլն ՀՀ դրամ հարկեր թաքցրած սեփականատերեր հիմնել են «FEIN by Coffee House» սուրճի սիրահարների ակումբ, որը գտնվում է նախկին «Արմատ» ռեստորանի տեղում։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ: Այս գործողություններից հետո ընկերության գրեթե բոլոր մասնաճյուղերը փակ էին, որոշները կապարակնքված։

ArmLur.am-ը դիմել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից էլ հայտնեցին, որ այժմ այս քրեական վարույթի շրջանակում համալիր հարկային ստուգում է ընթանում, որի արդյունքները դեռևս չկան։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս