Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսանյութ դեպքի վայրից․ 4 դանակահարված հնդիկ, արնանման հետքեր․ ինչ է կատարվել Երևանում լուսադեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում․ Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Որպես հյուրանոց շահագործվող շինության ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։

ArmLur.am-ը դեպքի վայրում է։

Shamshyan.com-ն էլ հաղորդում է, որ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները, Երևանի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից՝ Ազատության պողոտա 1/24 հասցեից։

Նշված հասցեում գործող շինության ներսում և դրսում, որը հիշեցնում է հյուրանոցային համալիր, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս