Ծխախոտի կամ խմիչքի գովազդը կախվածությու՞ն է առաջացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած օրենքն արգելում է ծխախոտի կամ խմիչքի գովազդը, սակայն Երևանի փողոցներում և խանութներում միշտ հանդիպում ենք նշված ապրանքների թաքնված գովազդի: Պարզելու համար, թե որքանո՞վ է հավանական, որ խմիչքի և ծխախոտի գովազդը կարող  է կախվածություն առաջացնել նշված ապրանքներից, Armlur.am-ը զրուցեց հոգեբան Սարգիս Միքայելյանի հետ:

Նրա խոսքով, ծխախոտի կամ խմիչքի գովազդը չի կարող ազդեցություն ունենալ դրանցից կախվածության վրա:

«Խմողների վրա գովազդն ազդեցություն կարող է  ունենալ միայն ընտրության առումով: Սակայն չխմող մարդկանց հարբեցող  դարձնել` այն չի կարող», – նշեց նա:

Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանն այլ կարծիքի է: Նա մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե հենց գովազդն է կախվածություն առաջացնում մարդկանց մոտ:

«Ամենամեծ գովազդը ծնողի օրինակն է: Երեխան տեսնում և ընդօրինակում է ծնողից», – նշեց նա:

Հոգեբանի խոսքով, ծխախոտը միանգամից է կախվածություն առաջացնում և կախված է  օգտագործման հաճախակի լինելու հետ:

«Շատ տղամարդկանց մոտ խմիչք օգտագործելը տղամարդկության նշան է: Եվ ինչքան հաճախ օգտագործեն այն, այնքան շուտ կարող է  կախվածություն առաջացնել», – նշեց նա:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս