Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում:
Նման որոշում երգչուհին կայացրել է իր երկրպագուների օգնությամբ, հայտնում է РИА Новости.:
Բաբկինան ասում է, որ կցանկանար օգտակար լինել մայրաքաղաքի Հյուսիսային շրջանին, որտեղ ինքն ապրում է, սակայն առայժմ բանակցություններ չի վարել որևէ կուսակցության հետ:
«Ես, բնականաբար, հանդիսանում եմ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ, այդ պատճառով առաջին հերթին խորհրդակցելու եմ իմ կուսակիցների հետ», – ասել է երգչուհին: