Armenian text to speach

Արձանագրվել է էական առաջընթաց, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հրապարակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որտեղ ներկայացված են Հայաստանի կողմից հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Հակակոռուպցիոն ոլորտում նախորդ երկու տարիներին կատարված լայնածավալ բարեփոխումների արդյունքում Զեկույցի կատարողական 9-ը դաշտերից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ այս տարվա հուլիսի 7-ից 9-ը: Հանդիպմանը Արդարադատության նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը:



Լրահոս