Armenian text to speach

Արարատի մարզում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիտոնին, ապա բախվել բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում «Լադա» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ գյուղում՝ Երևանյան խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը և հայտնվել ջրատար խողովակի մոտ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց:

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հետիոտնի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




Լրահոս