Թուրքիան մնում է ռուսական նավթի և գազի խոշոր գնորդ՝ չնայած ԱՄՆ պահանջներին։ Անկարան միաժամանակ ընդլայնում է հեղուկացված բնական գազի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերը և փնտրում այլընտրանքային աղբյուրներ։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ռուսական նավթ գնելը վերամշակող ընկերությունների կողմից առևտրային որոշում է։ Նա հավելել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն ուղղակիորեն միջամտել այս գործընթացին։
«Սա, ըստ էության, մասնավոր ընկերությունների, դիստրիբյուտորների և վերամշակողների որոշում է», – ասել է նա CNNTurk-ին տված հարցազրույցում։






























