«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի հարձակվողը գերազանցել է Էռլինգ Հոլանդին («Մանչեսթեր Սիթի»), Յան Պիտեր Հաուգեին («Բուդյո-Գլիմտ») և Ռասմուս Հոյլունդին («Նապոլի»):
Ղազախստանում Ալմաթիի «Կայրաթի» դեմ արտագնա խաղում (5-0) Մբապեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Նա մրցաշարի առաջին երկու տուրերից հետո 5 գոլով գլխավոր ռմբարկուն է:





























