
“”Ռեալ””-“”Բարսելոնա””` առաջիկա կլասիկոյի վերաբերյալ թեժ քննարկման արդյունքում առաջացած վիճաբանության ժամանակ, 17-ամյա անգոլացի դեռահասը սպանել է հարազատ հորը: Ինչպես նշված է ոստիկանական արձանագրության մեջ` քննարկման ընթացքում հայր ու որդի կորցրել են ինքնատիրապետումը, սկսվել է ձեռնամարտ և, արդյունքում, դեռահասը մտել է տուն, վերցրել զենքը և երկու անգամ կրակել հոր վրա: Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի և մինչև այժմ չի հայտնաբերվել: