Սուրբ Հարության տոնի 48-օրյա Մեծ Պահքը վաղն ավարտվում է: Armlur.am-ը զրուցեց Տեր Զաքարիա քահան Ավետիսյանի հետ` հասկանալու համար, թե կա արդյո՞ք պահքից դուրս գալու հատուկ եղանակ:
«Ճրագալույցի պատարագից առաջ` մինչ Զատկի պատարագն անհրաժեշտ է ծոմ պահել, այնուհետև առավոտյան մասնակցել սուրբ պատարագի, հաղորդություն ստանալ: Արդեն Հարության ավետիսից հետո պետք է գնալ տուն և Զատկի սեղանի շուրջ ուտելիքներ ճաշակելով, դուրս գալ պահքից», – նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան