Armenian text to speach

Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Ընտրությունների քվեարկության համար բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 08: 00-ին, քվեարկությունը սկսվել է առանց խոչընդոտների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակը։

Հանրապետության ողջ տարածքում բացվել է 3,061 ընտրատեղամաս։ Դրանցից 2,284-ում քվեարկությունն ընթանում է էլեկտրոնային ձեւաչափով, իսկ 777-ում՝ ավանդական համակարգով։

Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 513 818 է: Ընտրություններն անցկացվում են 64 մունիցիպալիտետներում, ներառյալ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում: Ընդհանուր առմամբ կընտրվեն տեղական խորհուրդների 2,058 անդամներ։

Ընտրություններին մասնակցում է տասներկու կուսակցություն։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել Է Թբիլիսիում: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ։ «Այսօր ևս մեկ կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմության համար»,-ասել է նա։

26 քաղաքներում և մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Վրացական երազանքը»:




Լրահոս