Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց Գրոզնիի «Ախմատ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի գործող չեմպիոնին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Ախմատ»-ի դարպասը: Գոլերը խփեցին Կորդոբան ու Դիեգո Կոստան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ գոլային փոխանցման հեղինակ ու փոխարինվեց խաղավարտին:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական:

























































































