ՀԱՄԱՍ-ը պատրաստ է զենքը հանձնել հատուկ մարմնին, որը կձեւավորվի եգիպտական եւ պաղեստինյան անվտանգության ուժերից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ պաղեստինյան շարժման առաջնորդները շահագրգռված են, որպեսզի որքան հնարավոր է շուտ կատարեն Գազայի վերաբերյալ պլանի դրույթները, որը ծրագրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է՝ ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելու բանակցությունները շատ լավ են ընթանում։

























































































