Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ողջունել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատրաստակամությունը՝ Գազայի հատվածում իշխանությունը հանձնել և կոչ են արել բանակցություններ սկսել՝ համապատասխան մանրամասները քննարկելու համար: Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
«Արտաքին գործերի նախարարները ողջունել ենն ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը Գազայի հատվածի կառավարումը անկախ տեխնոկրատներից կազմված պաղեստինյան անցումային կոմիտեին հանձնելու պատրաստակամության մասին և ընդգծել են այս առաջարկության իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության գալու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Արաբական և իսլամական ութ երկրների արտաքին գործերի նախարարները գովաբանել են ՀԱՄԱՍ-ի գործողությունները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտությունը դադարեցնելու ծրագրի։ Նրանք նաև «ողջունել են Թրամփի կոչը՝ ուղղված Իսրայելին՝ անհապաղ դադարեցնել ռմբակոծությունները» և սկսել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու համաձայնագրի իրականացումը։


























































































