Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցները, որոնք քաոս են ստեղծել քաղաքում, այդ թվում՝ ներխուժել են նախագահի նստավայրի բակ և կոտրել երկաթե ցանկապատերը, դրսից ուղղորդվում են անվտանգության ծառայությունների կողմից, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Ցավոք, զուգահեռաբար ընթանում էր կառավարությունը տապալելու արշավ, և հասարակությունը ականատես եղավ վանդալիզմի ակտերի և կոչերի։ Վրաստանում դեռևս գործում են ուժեր, որոնք գտնվում են օտարերկրյա հետախուզական գործակալությունների վերահսկողության տակ», – ասել է Կավելաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Վրաստանում իշխանափոխությունը անհնար է ուժով, այլ միայն ընտրությունների միջոցով։

























































































