Սյունիքի ներկայիս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի համար հեղափոխությունը չափից շատ կտրուկ փոփոխություններ բերեց։ Նա փոքրիկ Կալավան գյուղից Երևան եկավ որպես վարչապետի խորհրդական։
Ղուկասյանի ընտանիքը Կալավան է տեղափոխվել Սումգայիթից, հիմել է «Թայմ Լենդ» հիմնադրամը և զարգացրել է տուրիզմը իրենց բակավայրում։
Վարչապետի խորհրդական լինելուց 3 տարի անց 2022 թվականի մարտի 3-ին նշանակվեց Սյունիքի մարզպետ։
Այսպիսով, ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Ղուկասյանը․
Հետաքրքիրն այն է, որ Կառավարության էջում առկա Ղուկասյանի կեսագրականում մարզպետն անկուսակցական է, իսկ հայտարարագրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարագրել է 2 հողամաս Կապան համայնքում, որը ձեռք է բերել 2023 թվականին 1 մլն և 1,5 մլն դրամով։
Մարզպետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 858 հազար դրամ, Կանխիկ դրամական միջոցները՝ 1,2 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 347 հազար դրամ, որից 12 մլն 464 հազար դրամը ա․խատանքի վարձատրություն է Սյունիքի մարզպետի աշխատակազմից, իսկ 3 մլն 278 հազար դրամը Սյունիքի մարզպետի աշխատակազմ կառավարչական հիմնարկից։ Եկամուտներից 2 մլն 604 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է Պետական եկամուտների կոմիտեից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 338 հազար դրամ, որը անշարժ գույք ձեռք բերելու իրավունք է, այսինքն հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդը։
Էմմա Միքայելյան






























