Այսօր քաղաքապետարանի հերթական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է օդի աղտոտվածության մասին.
«Լուրերը, թե Երևանում ամառային և աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չեն համապատասխանում։ Սա ապացուցում են այն 166 սարքերը, որոնք տեղադրված են քաղաքում։ Օդի որակի խնդիրները հիմնականում սկսվում են նոյեմբերին, և այդ ուղղությամբ մենք դեռ շատ անելիքներ ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում․





























