Ժողովուրդ. Իշխանություննրը գնում են ԲՀԿ բարեգործությունների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի հավաստի տեղեկություններով`

ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ գլխավոր դատախազության որոշ աշխատակիցներ Հայաստանում գոյություն

ունեցող հիվանդանոցներում առայժմ ոչ պաշտոնապես լայնամասշտաբ քննություն են սկսել`

պարզելու, թե ԲՀԿ-ն վերջին ժամանակներս ինչ միջոցներով է բարեգործություն իրականացնում:

Խնդիր է դրված պարզել, թե որտեղից են գնվում ակնոցները, որոնք անվճար բաժանվում են

մարդկանց, կամ վարձատրվում են արդյոք բժիշկները` լրացուցիչ աշխատանքի համար, արդյոք

ՀՀ պետբյուջեի միջոցներն են ծախսվում եւ այլն: “”Ժողովուրդ””-ը լուրի իսկությունը ճշտելու

համար զրուցեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի հետ, ով ասաց, որ քննություն

իրականացնելն իրենց գործառույթը չէ: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության

հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Իսկ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն էլ ասաց, որ ինքը նման

տեղեկության չի տիրապետում:




Լրահոս