Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կրթվելը նորաձև է» շարժման անդամը խաբել է քաղաքացիներին․ վարկեր, դիմումներ, դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Կրթվելը Նորաձև է» շարժման անդամ Ստեփան Սարգսյանի անվան շուրջ աղմուկ է բարձրացել։

ArmԼur.am-ին է դիմել Արցախի բնակիչ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ հայտնվել է անելանելի իրավիճակում։ Ըստ Սահակյանի՝ «Կրթվելը Նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Ստեփան Սարգսյանի խաբեությունների և մեքենայությունների արդյունքում տուժել են մի շարք անձինք, ովքեր աշխատել կամ համագործակցել են Ստեփան Սարգսյանի կողմից հիմնադրված «Բերք Գրուպ» ՍՊԸ-ում, որը զբաղվում էր մանրածախ առևտրով։

Հովհաննես Սահակյանի հաղորդմամբ՝

  1. 2021 թվականին Ստեփան Սարգսյանը աշխատակիցների անուններով և իր երաշխավորությամբ բանկերից վարկեր է ստացել և վստահեցրել, որ կփակի, սակայն խաբել է ու աշխատակիցներին թողել վատ վիճակում։

  2. 2022 թվականից մինչ օրս չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

  3. Ստեփան Սարգսյանի կողմից հիմնադրված ընկերությունը, որը փակվել է 2022 թվականին, մինչ օրս չի վճարել մի շարք ֆիրմաներից ստացված ապրանքների գումարները, ինչի պատճառով կան բազմաթիվ դատական գործեր, որոնք որպես ապացույց երևում են Դատալեքս կայքում։

  4. Գործընկերներից թաքուն յուրացրել է ՍՊԸ-ի գույքը, որի վերաբերյալ այս տարի փետրվար-մարտ ամիսներին հաղորդում է տրվել Աբովյանի ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել։

Հովհաննես Սահակյանը հարց է հնչեցնում՝ արդյոք նման խաբեբան կարող է լինել «Կրթվելը Նորաձեւ է» շարժման անդամ կամ զբաղվել հանրության կրթությամբ։

ArmLur.am-ը փորձեց անձամբ կապ հաստատել Ստեփան Սարգսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Արդյունքում թողնվեց ձայնային հաղորդագրություն՝ խնդրելով պատասխանել, սակայն զանգը մնաց անպատասխան։

Ավելին՝ դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բերք Գրուպ» ՍՊԸ-ն, ինչպես նշում է Հովհաննես Սահակյանը, ունի շուրջ 20 հայց դատարանում, որոնցով մատակարարները պահանջում են գումար։

Քնար Մանուկյան

Մանրամաները՝ տեսանյութում․ 




Լրահոս