
Թերթը, հղում անելով երեկ ուշ երեկոյան ստացած իր տեղեկություններին, գրում է, որ աշխատանքից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը։ Թերթը հիշեցնում է, որ այդ պաշտոնին նշանակվել էր Վլադիմիր Գասպարյանից հետո։ Սակայն նա տևական ժամանակ հակասություններ ուներ Պն ղեկավարության հետ և ըստ էության երեկ հանգուցալուծվել է խնդիրը։ Նրա փոխարեն, թերթի տեղեկությամբ, նշանակվելու է ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Տեր-Սահակյանը։