Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանկ Էնգելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին եւ «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:

Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս