Armenian text to speach

էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշում վրաերթի է ենթարկել հետիոտնին, կոտրել երկաթե ճաղավանդակն ու հայտնվել սուպերմարկետի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 143 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել «Երևան Սիթի»-ի դիմաց, առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել կնոջը, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի և «Երևան Սիթի»-ի տարածքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ տուժածին տեղափոխել հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և տուժածի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձ, եղել է սթափ:




Լրահոս