Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի նախագահը Փաշինյանին 2 հազար ԱՄՆ դոլար արժեքով նվերներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով մեկնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Այս այցն առանց նվերի չէր կարող ավարտվել, իսկ ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ են նվիրել ՀՀ վարչապետին չինացի գործընկերները։

Վարչապետը մասնակցել էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում այլ միջոցառումների:

Նիկոլ Փաշինյանն հանդիպել էր նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ով էլ Փաշինյանին նվիրել էր «Միասին խաղաղության համար» վերնագիրը կրող էմալապատ անոթ՝ զուն։ Զունը հին չինական ավանդական գինու անոթ է, պատրաստված կլուազոնե և հին փորագրության տեխնիկայով։ Գինու անթոը պղնձյա է։ Այն արժեցել է 403 հազար 820 դրամ։
Բացի գինո անոթից Սի Ծինփինը Նիկոլ Փաշինյանին նվիրել է նաև «Խաղաղություն և ներդաշնակություն» անվանումը կրող ծաղկաման։ Այն պատված է կլուազոնե էմալով և փայտի և մետաղի փորագրության տեխնիկայով։ Ծաղկամանն արժեցել է մոտ 370 հազար 550 դրամ։

Ստացվում է, որ Չինաստանի նախագահը մոտ 2 հազար դոլարի 780 հազար դրամի նվերներ է շռայլել Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։

40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս