Armenian text to speach

Իրանական դատարանն արդարացրել է Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող եվրոպացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Հորմոզգան նահանգի Բենդեր Աբբասի դատարանն արդարացրել է Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող եվրոպացի քաղաքացուն, որը մեղադրվում էր Իսրայելի օգտին լրտեսության մեջ: Դատավճռի մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատավոր Մոջթաբա Ղահրեմանին:

«Դատախազության առաջադրած մեղադրանքներից անկախ, դատարանը, հաշվի առնելով իրավական սկզբունքները և ենթադրյալ հանցագործության վերաբերյալ կասկածները, արդարացրել է մեղադրյալին»,- ըստ Tasnim գործակալության՝ նշել է նա: Դատավորը հավել է, որ դատախազը դեռևս հնարավորություն ունի բողոքարկել դատարանի որոշումը:

Նշվում է, որ եվրոպացուն ձերբակալել էին Իրանի իրավապահ մարմինները հունիսին Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ժամանակ՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ: Հանրապետությունը պատասխան հարձակում է սկսել: Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է մտել հունիսի 22-ին՝ հարվածելով Իսֆահանում, Նաթանզում և Ֆորդոյում տեղակայված իրանական միջուկային օբյեկտներին: Հաջորդ օրը Իրանը հարձակվել է Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա, որը Մերձավոր Արևելքում ամենախոշոր ամերիկյան ավիաբազան է։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։




Լրահոս