Եգիպտոսում սկսվել են անուղղակի բանակցություններ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունների միջև, հաղորդում է եգիպտական «Ալ Քահերա Նյուզ» հեռուստաալիքը ՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելի և պաղեստինյան պատվիրակությունների միջև անուղղակի հանդիպումներ են սկսվել՝ (իսրայելցի – խմբ.) պատանդների և (պաղեստինցի – խմբ.) բանտարկյալների ազատ արձակման համար դաշտային պայմանների կազմակերպման վերաբերյալ քննարկումների նպատակով», – հայտարարել են հեռուստաալիքի աղբյուրները՝ ընդգծելով, որ պատվիրակությունները ժամանել են Եգիպտո ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդները կողմերի հետ աշխատում են գերիների և բանտարկյալների ազատ արձակման մեխանիզմ մշակելու ուղղությամբ։





























