Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է լրատվամիջոցներով տարածվող «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվությանը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ 06.10.2025 թ. բուժառուն շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնե, ապա սանավիացիայով՝ Երևան: Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:
Բուժառուի վիճակը ծանր է, գիտակցությունը՝ պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:
Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից բուժառուի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել:
























































































