Սպիտակ տանը Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ծրագրի քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արաբ առաջնորդներին վստահեցրել է, որ Իսրայելը կխուսափի հետագա ռազմական գործողություններից, երկուշաբթի օրը հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփն անձամբ երաշխավորել է արաբական երկրների ղեկավարներին, որ Իսրայելը պատերազմ չի սկսի», – ասել է թերթի աղբյուրը։
Աղբյուրների համաձայն` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած պատվիրակությունը փորձում էր ապահովել ռազմական գործողությունները վերսկսելու իրավունքը, եթե ՀAMAS-ը խախտի համաձայնագրի պայմանները, մասնավորապես՝ շարժման հրաժարումը Գազայի նկատմամբ ցանկացած տեսակի վերահսկողությունից։
Ամերիկյան կողմը, ըստ FT-ի, «բառացիորեն ասել է իսրայելցի բանակցողներին դադարեցնել ցանկացած սողանցք փնտրելը»։





























