ՄԱԿ-ը ողջունում է միջուկային զինանոցների վերահսկման և սահմանափակման ցանկացած ջանք, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև այս հարցի շուրջ հնարավոր երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի սահմանաչափերը երկարաձգելու առաջարկին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ գաղափար է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։






























