Armenian text to speach

«Toyota»-ն Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս բախվել է երկաթե արգելապատնեշին, մի պտույտ շրջվել և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, երկաթե էլեկտրասյանը, բետոնե եզրաքարին, մի պտույտ շրջվել և հայտնվել մասամբ երթևեկելի հատվածում, մասամբ՝ կանաչ գազոնում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի առաջին գնդի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։




Լրահոս