Armenian text to speach

Գրիգորյանի և Ախտոյանի թիմակցիների ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել է 5 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Վալոդյա Գրիգորյանի եւ Մհեր Ախտոյանի թիմակցիների ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել է 5 անձ։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները փետրվարի 5-ին Մերձավանում աղմկահարույց ծեծկռտուքի եւ հնչած կրակոցների կիզակետում հայտնվածներն են։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ինչպես նաև քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Սպանությունը ցնցեց համայնքը։ Ընդամենը մի քանի օր անց՝ նույն Մերձավանում, գիշերը կոտրվել ու ջարդվել է սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ այս տարվա փետրվերի 5-ին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը, ինչն էլ դարձավ նոր բախումների պատճառ։ Այսօր արդեն իրավիճակը Մերձավանում դուրս է գալիս վերահսկողությունից՝ իրավապահները փաստացի չեն կարողանում լիարժեք վերահսկողություն սահմանել համայնքում։ Փորձեր են արվում տեղում հսկողություն հաստատել, սակայն բնակիչները փաստում են՝ վախի մթնոլորտը մնում է գերակշռող։

ArmLur.am-ը շարունակում է սերտ կապ պահել իր տեղեկացված աղբյուրների հետ և առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ Մերձավանի իրադարձություններից։

 

Քնար Մանուկյան




Լրահոս